Arminfo.info


Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:43

Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:24

Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։

Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։

Ստրասբուրգում վիզային ռեժիմի ազատականացմանն ու ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր են քննարկել ՀՀ պատվիրակությունը եւ ԵԽ գլխավոր քատուղարի տեղակալը
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 16:59

Արմինֆո.Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում՝ մարտի 21-ին Ստրասբուրգում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը համատեղ հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ։  Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։

ՀՀ ՊՆ ղեկավար. Չկրակելու հրաման չի եղել
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 17:44

Արմինֆո.Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրականացնել պետության սահմանների անվտանգության ապահովման իրենց վերապահված առաքելությունը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ։

Փաշինյանը պատմել է Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառի և Մոսկվայի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների մասին
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 18:47

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելիս հաշվի են առնվել նրա կապերը ռուսական շրջանակների հետ:

ԱրարատԲանկից մարզային գրադարաններ. գրքեր բոլորի համար
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 13:13

Արմինֆո. Գրքի տոնին ընդառաջ ԱրարատԲանկը գրքեր է նվիրում մարզային, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:19

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։

Հրդեհ պահեստային տարածքում. այրվել է 6000 քմ տարածք
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:38

Արմինֆո. Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Քաղաքապետարանի նախկին մամուլի քարտուղար. Երևանի բնակիչները, որոնք Արիզոնայի ամերիկացիներից 4 անգամ ավելի վատ են ապրում, տրանսպորտից օգտվելու համար 2 անգամ ավելի կվճարեն
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:54

Արմինֆո. Երբ Երևանում առաջարկվող տրանսպորտի գները համեմատում են եվրոպական ցանկացած քաղաքի գնորի հետ, անհրաժեշտ է, առաջին հերթին, համեմատել ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ բնակչության եկամուտներն ու միջին կենսամակարդակը: Երևանի քաղաքապետարանի նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այդպես է մեկնաբանել հասարակական տրանսպորտի ուղեվարձը առնվազն երեք անգամ բարձրացնելու մայրաքաղաքի իշխանությունների մտադրությունը։

Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 13:54

Արմինֆո.Հայաստանից բժշկական մարդասիրական օգնությունը, որն ստացել է Ուկրաինայի հայերի միության շտաբը, փոխանցվել է Դնեպրի զինվորական հոսպիտալին։ Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պատրաստուկներ և դեղորայք վիրավոր ուկրաինացի զինվորականների համար։ Այդ մասին հաղորդում է Դնեպրի շտաբի մամուլի ծառայությունը։

Փաստաբան. ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ապօրինի
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 19:21

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ապօրինի: Այդ մասին հունվարի 24-ին դատական նիստի ժամանակ հայտարարել է երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քննարկումներ է նախաձեռնել  ԶՈՒ-ում մահվան ելքով միջադեպերի առնչությամբ
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:54

Արմինֆո. Մահացու հրազենային վիրավորումով  զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս՝ մարտական դիրքերում մեկ օրում երկու սպաների մահվան մասին հաղորդումների ֆոնին
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:46

Արմինֆո. Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ:

Հայաստանի ՊՆ-ը հաղորդում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 14:52

Արմինֆո.Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

"Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի տնօրենը ներկայացրել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած վթարի մանրամասները
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 11:26

Արմինֆո. Երևանի թիվ 18 քաղաքային երթուղի դուրս գալուց առաջ ավտոբուսի վարորդ Ալեքսանդր Կարապետյանը բժշկական հետազոտություն է անցել, և որևէ շեղում նրա մոտ չի հայտնաբերվել: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է "Երեւանի ավտոբուս" ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը ՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը։

ՀՅԴ ներկայացուցիչները Եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ հանդիպմանն ընդգծել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության առաջնահերթությունը
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 14:31

Արմինֆո. ՀՅԴ պատվիրակությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի, ՀՅԴ Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի և ՀՅԴ Կիպրոսի պատվիրակության նախագահ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ, մասնակցել է նոյեմբերի 10-11-ը Մալագայում Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության կազմակերպած Եվրոպական սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES)համագումարի աշխատանքներին:

Բնապահպանության նախկին նախարարի նկատմամբ գործն արդեն դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտե
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023, 16:25

Արմինֆո.Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Այդ մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Հայաստանում ստեղծվում է Արցախի պետականության պահպանման հանձնախումբ
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 12:36

Արմինֆո. Արցախահայության կազմակերպված ամբողջական դուրսբերումը խափանեց Մոսկվայի և Բաքվի ծրագրերը, որոնք մտադրված էին Արցախում պատանդ պահել սակավաթիվ մինչև 15 հազար հայություն: Այդ դեպքում առաջինը կստանար հիմնավորում Արցախում իր «խաղաղապահ» ուժերի ներկայության համար, երկրոդն էլ՝ «ռեինտեգրացի» անվան տակ միջազգային հանրության համար կփակեր Արցախի հարցը վերջնականապես «քաղաքակիրթ» ձևով: Այդ մասին գրել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը՝ «Այս պահի առաջնահերթ անելիքների մասին» հոդվածում:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. մենք Արցախն անպայման վերադարձնելու ենք, պարտվել ենք ճակատամարտում, բայց ոչ՝ պատերազմում
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 16:21

Արմինֆո.Հոկտեմբերի սկզբին ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հետախուզության նախկին պետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական գործունեություն սկսելու և "Հայաստանի ազատագրումը ներքին և արտաքին թշնամիներից" քաղաքական շարժում ստեղծելու մասին: Սոցցանցում իր տեսաուղերձում նա նշել է, որ մտադիր է ստեղծել հուսալի և անվտանգ համակարգ, որը թույլ կտա պահպանել երկրի պետականությունը և ապահովել հանրապետության հետագա զարգացումը: Նրա խոսքով ՝ իր մտադրությունների լրջության մեջ քաղաքացիները շատ շուտով կհամոզվեն։

Գրանադայում բողոքի ակցիա է անցկացվել Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023, 13:12

Արմինֆո. Նախօրեին Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ: Այդ մասին ասվում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) տարածած հաղորդագրության մեջ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով